«Անդրադառնալով 2026 թվականի բյուջեի հարկային եկամուտներին, մենք մոտավորապես 30 մլրդ դրամի... Նո՜ւ, ես մի քիչ՝ 10 մլրդ-ը պակաս եմ ասում։ 10 մլրդ-ը պահել էի, որ ինչ-որ մի բանի համար կարող է պետք գար... Լավ՝ 40 մլրդ դրամի գերակատարման ծրագրով ենք առաջ գնում»,-ԱԺ-ում 2025 թ, բյուջեի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե այդ մակարդակը, առնվազը, կպահպանվի և տնտեսությունն ակտիվ է և կակտիվանա առաջիկայում։
«Մեծ իրադարձություն եմ համարում Նիդերլանդների թագավորությունում վարդերի շուկայի հասանելիությունը հայաստանյան արտադրողների համար, որովհետև այն ծաղկի արտադրողները, որոնք հասանելիություն ունեն, նիդերլանդների թագավորության շուկային՝ հասանելիություն ունեն ամբողջ աշխարհին»,-նշեց Փաշինյանը
Նա ասաց, որ ջերմոցի բացման ժամանակ Ֆանտան գյուղում քննարկում էին, թե ինչ քայլեր կարող են անել, որպեսզի Նիդերլանդների վարդի շուկային հասանելիություն ունենաք։
«Բայց, ինչպես ասոււմ են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Մենք հիմա հասանելիություն ունենք ոչ միայն Նիդերլանդների վարդի շուկային, այլև մենք փաստացի ունենք հստակ քաղաքական հնաձնառություն, որ ՀՀ-ից գյուղմթերքը Եվրոպա կարտահանվի առանց մաքսատուրքի,-հավելեց նա։
Փաշինյանը վստահեցրեց, որ դա առաջիկայում կդառնա իրողություն և այն նշանակում է, որ գյուղատնտեսության եկամտաբերությունը կաճի՝ չմոռանալով հիշատակել նաև որակի և փաթեթավորման խնդիրենրը։
Փաշինյանը հայտարարեց,, որ առաջիկայում իրենց ակտիվ աշխատանք է սպասում նաև ԵԱՏՄ-ում։
«Բայց միևնույն ժամանակ մենք այս ընթացքում տեղի ունեցած գործընթացները կուսումնասիրենք և ԵՄ-ի հետ արդեն համաձայնություն ունենք, որ 50 մլն եվրոյի արագ արձագանք կլինի և այդ գումարներն կօգտագործենք, երբ պարզվի. որ չարդարացված ձևով արտահանման խոչընդոտներ են ստեղծվել։ Անկախ ամեն ինչչից, մեր քաղաքականությունը մնալու է արտաքին շուկաների դիվերսիֆիկացումը»-հայտարարեց Փաշինյանը։