00:00:00

ժողովուրդը քաղաքական ուժերին տալու է իր ուղերձը՝ ոչ մի ուժ չի ձևավորի իշխանություն. Էդմոն Մարուքյան

16:39, 07 հունիս 2026 Քաղաքականություն

Ակնկալում եմ, որ քաղաքական միտքը, պառլամենտարիզմն այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան, մենք էգոիզմը դնում ենք մի կողմ, և իմ հիմնական ակնկալիքը կապված է ՀՀ-ում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ կյանքի վերադարձի հետ։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

 «Մենք այս պահին արձանագրում ենք, որ բարձր մասնակցություն կա, իսկ սա նշանակում է, որ քաղաքական ուժերին հաջողվել է քարոզարշավով մարդկանց բերել ընտրատեղամասեր»,-նշեց նա:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ժողովուրդը բոլոր քաղաքական ուժերին տալու է իր ուղերձը, որը լինելու է հետևյալ կերպ. ոչ մի ուժ չի ձևավորի իշխանություն:

«Դա կլինի ժողովրդի ուղերձը, որ բոլորդ նստեք, դրեք մի կողմ ձեր անձնական էգոները և կառուցեք Հայաստանի Հանրապետությունը»,- նկատեց քաղաքական գործիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր