00:00:00

20 օր է՝ այդ զանգերը չկան, և մենք տեսնում ենք խայտաբղետ վիճակ. Տիգրան Աթանեսյան

19:46, 02 հունիս 2018 Իրավական

«Ձերբակալվել է 6 անձ՝ Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ քննչական կոմիտեն և մի շարք դատավորներ, անտեսելով օրենքի տարրական պահանջները, քրեական դատավարության տարրական հանրաճանաչ նորմերը, ստալինյան մեթոդներով անցել են մարդկանց ձերբակալությունների: «Անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում դատական համակարգը գործել է ցուցումներով և զանգերով, 20 օր է՝ այդ զանգերը չկան, և մենք տեսնում ենք խայտաբղետ վիճակ»: Նա նշեց, որ Դ. Համբարձումյանը մեղադրվում է նաև զանգվածային անկարգություն կազմակերպելու և մասնակցելու մեջ. «Ծիծաղելի է, բայց հիմքն ընդամենն այն է, որ ինչ-որ մեկը հայտարարել է՝ «էս տղերքն առանց Դավիթի ասելու՝ ոչ մի բան չէին անի»։ Եվ սա բավարար է զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ մարդուն  մեղադրելու համար։ Սա նշանակում է՝ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկել, սա հանցագործություն է։ Ես ապշած եմ, նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր