00:00:00

Նիկոլ Փաշինյան, հերքեք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել. Լիլիա Շուշանյան

19:21, 04 հունիս 2026 Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել, այլապես կարող եք դատի տալ»,-գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Լիլիա Շուշանյանը։

«Ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին վարչապետը սխալ հայտարարությամբ դիմե՞լ է ժողովրդին, թե՞ ոչ։ 

Առաջին ալիքի այսօրվա բանավեճը հիանալի հնարավորություն է հերքելու օրեր առաջ իմ կողմից արված պնդումը։ Եթե հերքում չկա ոչ իրենից, ոչ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարից, ապա հարցերն էլ ավելի են շատանում, բայց դրանք արդեն համապատասխան մարմինների գործն են։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբոովյան քաղաքում հանրային ելույթիցս հետո մտահոգ մարդկանցից շատ հարցեր եմ ստանում իմ այն հայտարարության շուրջ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մարտակոչը բացարձակ սխալ է.  2020թ. նա դիմել էր ժողովրդին և ասել, թե իբր վերջին մեկ տարվա ընթացքում զինծառայությունից զորացրված մեր ամեամարտունակ տղաներին օրենքը թույլ չի տալիս զորահավաքի կանչել, և այդ պատճառով  պետությունն այս հատվածի համար նախատեսած չի եղել զորահավաքային մոբիլիզացիոն պլան, ուստի որպես խնդրանք հնչեցվեց, որ այդ հատվածը որպես կամավոր զինվորագրվի՝ իրենց սաղավարտներով, բաճկոններով, զինվորական հագուստով։  Պետրոս Ղազարյանին ենթադրում եմ՝ դա նույնպես պետք է հետաքրքրի։ 

Մինչ այս պահը ես որևէ հերքում չեմ ստացել պնդմանս վերաբերյալ ոչ Պաշտպանության նախարարությունից, ոչ որևէ այլ մարմնից։ Այս իրավիճակում լրացուցիչ հարցեր են ծագում՝

- արդյոք նրան այդ սխալ տեղեկությունը տրված է եղել որևէ մարմնի՞ց՝ գրավոր ձևով (եթե այո, երբ և ում կողմից), 

- եթե ոչ, արդյոք երկրի վարչապետը պատերազմի օրհասական պահին  տեղյա՞կ է եղել մեր օրենսդրությունից և չգիտե՞ր ինչպես կազմակերպել երկրի պաշտպանության համակարգումը, 

- ցանկացած պարագայում արդյոք իրավասու մարմինները վարչապետի լայվից հետո զեկուցե՞լ են նրան հայտարարության սխալ լինելու մասին, 

- եթե զեկուցվել է, ինչու՞ վարչապետը հանդես չի եկել համապատասխան նոր հայտարարությամբ, որ ինքը սխալվել է և զորացրված տղաների ոչ թե կամավոր ցանկությունն է, այլ սահմանադրական պարտականությունը մասնակցել երկրի պաշտպանությանը, այդ թվում՝ զորահավաքային զորակոչի միջոցով,

- արդյունքում, արդյոք ՊՆ իրականացրե՞լ է զորահավաք՝ բոլոր այդ մարտունակ  տղաների և արդյոք նրանց համար պետությունը նախատեսա՞ծ է եղել մոբիիլիզացիիոն պլան։ 

Այս բոլոր հարցերը զուտ իրավական հարցեր չեն։

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ հայրենասեր հայորդինեեր, երկրի առաջին դեմքից լսելով իբր թե իրավական և ռեսուրսների սահմանափակումների մասին նման հայտարարություն, իրենք էլ նետվեցին առաջնագիծ՝ շատերն անպատրաստ, բայց հայրենիքի պաշտպանության կամքով ամուր... Մնացածը արդեն գիտենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր