Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Ադրբեջանի մերձեցմանը այս տնտեսական միությանը։
Սա կնպաստի արդեն իսկ հաստատված տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը՝ մեզ համար ընդհանուր Եվրասիական տարածքում։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ Ադրբեջանը կստանա մեզ համար ընդհանուր հանդիսացող շուկայի առավելություններից օգտվելու հնարավորություն և կկարողանա ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
«Մենք կցանկանայինք տեսնել Ադրբեջանին Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի շարքում, կարծում ենք, որ այդպիսով Ադրբեջանում խոշոր նախագծերի ֆինանսավորումը Եվրասիական զարգացման բանկի միջոցներով իրականացնելու ճանապարհ կբացվի»,- հավելել է Գալուզինը։