Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը Արմավիր քաղաքում ՔՊ քարոզարշավի ընթացքում լրագրող, NewDay.am կայքի հիմնադիր Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրա նկատմամբ ատելության խոսքի տարածման դեպքով պարզաբանումներ ներկայացնելու մասին գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն։
Այս մասին լրագրող Անի Գևորգյանին տեղեկացրել են ՄԻՊ աշխատակազմից՝ ի պատասխան լրագրողի բողոք-դիմումի իրավապահ մարմինների անգործության մասին։
«2026 թվականի մայիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված Ձեր բողոքը սահմանված կարգով ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմում։ Տեղեկացնում ենք, որ Ձեր բողոքով տեղեկությունների հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվեք»,-նշված է ՄԻՊ գրասենյակի պատասխանի մեջ։
Նշենք, որ ժողովրդավարության մասին խոսող իշխանությունները, թիրախավորելով լրագրողներին, օրինակ են ծառայում իրենց հանրային վտանգավոր վարք ունեցող որոշ աջակիցներին, ավելին նրանց անպատժելիությունը թույլ է տալիս ենթադրել, որ խրախուսում են, գուցե նաև հենց իրենք են ուղղուրդում բռնության կոչերով հայտնի իրենց աջակիցներին, որոնք նման վարքագծի համար անգամ դատավություն ունեն, բայց անազատության մեջ չեն հայտնվել։ Նման վարքագծով մարդկանց իշխանությունը օգտագործում է քաղաքական մրցակիցների, լրագրողների, արցախցիների դեմ ատելություն սերմանելու, կեղտոտ, ախոռային բառապաշարով վիրավորանքներ շաղ տալու համար։ Անի Գևորգյանին Արմավիրում հետապնդողը հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, նրա մտերիմ, ՔՊ-ականների հետ քարոզարշավներին պարող, Փաշինյանի մրցակիցների, ընդդիմադիր քաղաքացիների, արցախցիների մասին լկտի բառապաշարով խոսող Ռուստամ Ավագյանն է եղել։ Նա իրեն այնքան անպատիժ է համարել, որ անգամ համարձակվել է թիրախավորել լրագրողի մանկահասակ երեխային։ Իսկ ամեն քայլափոխի իշխանություններին, Նիկոլ Փաշինյանն ուղղված կծու խոսքն անգամ ատելության խոսք, խուլիգանություն որակող իրավապհները այս դեպքում անգործություն են դրսևորել։ Իրավապահների վարքագիծը նորություն չէ, լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ բազմաթիվ գործեր կան, որոնք կամ կարճվում են, կամ կոծկվում, իսկ հանցագործները ազատ շրջում են։ Ավելին կան նաև դատարանի վճիռներ, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները պետք է ներողություն խնդրեն լրագրողներ՝ Անի Գևորգյանից և Հռիփսիմե Ջեբջյանից, պետք է փոխահատուցեն, բայց վերջիններս օրենքից վեր են և դատարանի որոշումը չեն կատարում, կարևորը՝ ՔՊ քարոզարաշավները բաց չեն թողնում․ ձևավորվում է ներքին վստահություն՝ իրենց անպատժելիության երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է, դե իր վարքագիծն էլ աջակիցների վարքագծից չի տարբերվում։
Իրավապահների անգործության, ՔՊ աջակիցների լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների մասին ճեպազրույցներից մեկի ժամանակ Անի Գևորգյանը ասել էր նաև լրագրողների անվտանգությունից, ժողովրդավարությունից խոսող նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին, վերջինս, դատապարտելու փոխարեն, մերկապարանոց հայտարարություն էր արել լրագրողի վերաբեյալ, փաստացի ապատեղեկատվություն տարածել, փորձել էր նաև լռեցնել լրագրողին։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայով պետությունը ոչ միայն պարտավոր է չխոչընդոտել լրագրողի գործունեությանը, այլև ունի պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու լրագրողների անվտանգ և ազատ աշխատանքը՝ հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանման ժամանակ։
Դա բխում է European Court of Human Rights կողմից մեկնաբանվող Council of Europe-ի European Convention on Human Rights 10-րդ հոդվածից (արտահայտվելու ազատություն)։
Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունն ունի ոչ միայն լրագրողի արտահայտման ազատությանը չմիջամտելու, այլև լրագրողի մասնագիտական օրինական գործունեության իրականացման համար արդյունավետ պաշտպանության և անվտանգ պայմանների ապահովման պոզիտիվ պարտականություն։ Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը, ճնշումը, ահաբեկումը կամ դրանց վերաբերյալ արդյունավետ քննություն չիրականացնելը կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում ։