ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառում, որ ընտրությունների համար Ռուսաստանից եկած հայերին վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր կտան։
«Ինչպե՞ս կարող եմ բացառել դա, այսինքն՝ Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ճշտող հարցին՝ Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից եկածներին էլ կտանե՞ն հավաքաների՝ նա հավատացրեց, թե կտանեն։
Պապիկյանը հերքեց, թե սահմանային անցակետում են վարժական հավաքի ծանուցագրերը տալիս, ըստ Պապիկյանի՝ ծանուցագրերը տալու կարգ կա։
«Ծանուցումը, սովորաբար, լինում է ըստ այդ կարգի, օդանավակայանում ոչ մեկի չեն կարող ծանուցագիր տալ»,- նշեց Պապիկյանը։