00:00:00

Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի բանավեճին

15:25, 04 հունիս 2026 Քաղաքականություն

ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
📌Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։
📌Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։
📌 Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
📌Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր