00:00:00

Թերևս գրեթե ոչինչ չի մնացել, ինչ Փաշինյանը ժամանակին քննադատել էր, բայց իշխանության գալուց հետո ինքն էլ չկրկներ․ Լուիզա Սարգսյան

14:08, 04 հունիս 2026 Քաղաքականություն

Նախկին բարքերը վերակենդանացնող և բացասական կերպով կատարելագործող դեռևս ներկաները սա էլ արեցին. այս մասին գրել է ԲՀԿ ցուցակով պատագամավորի թեկնածու Լուիզա Սարգսյանը։
 
«Փաշինյանն առիթ-անառիթ ասում էր, որ ընտրությունները Հայաստանում այլևս չեն կեղծվելու, չեն կեղծվում և այլն:
Փաշինյանի թիմակիցները մեղադրում են, վարժական հավաքների «հրավիրատոմս» բաժանում ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մեր երկրում չեն ապրում, բայց պահպանել են ՀՀ քաղաքացիությունն ու ընտրելու իրավունքը, և գալիս են Հայաստան` իրացնելու իրենց իրավունքը: Էլի լավ է, որ իշխանությունը նրանց օդանավակայանից ուղարկում է վարժական հավաքների, էլի լավ է, որ չի կալանավորում:
 
Իսկ ՔՊ-ն, որը կռիվ ունի ողջերի դեմ, դիմում է մահացածներին:
Քաղաքացի Սահակյան Վիոլետան վաղուց մահացել է, սակայն իշխանությունը դիմել է նրա «օգնությանը». նա ցուցակում է որպես ընտրող:
Եթե ընդամենը մեկ ցուցակի մակերեսային ուսումնասիրությամբ նման դեպք է բացահայտվում, բնական հարց է առաջանում՝ իսկ մյուս ցուցակներում ի՞նչ վիճակ է։
Թերևս գրեթե ոչինչ չի մնացել, ինչ Փաշինյանը ժամանակին քննադատել էր, բայց իշխանության գալուց հետո ինքն էլ չկրկներ»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր