00:00:00

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

20:40, 03 հունիս 2026 Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել այն երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որոնց ազատությունը խոչընդոտվում է Ռուսաստանի կողմից։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վոլոդիմիր Զելենսկին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի հետ հանդիպման արդյունքներով։

«Կարծում ենք, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կառչել է ատամներով և փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար` այդ երկրում ընտրություններին ընդառաջ։ Սա պարզապես մեկ կամ մյուս քաղաքական ընտրության հարց չէ։ Խոսքը ժողովրդի՝ իրենց ապագան ընտրելու հիմնարար իրավունքի մասին է։ Եվրոպան ունի անհրաժեշտ կարողություններ՝ պահպանելու այն հիմնարար կանոնները, որոնք միշտ աշխատել են և կշարունակեն աշխատել՝ անվտանգությունը սատարելու համար»,-ասված է նրա գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր