ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին «սեղանի կոմբայն» է որակել։ Անդրադառնալով Փաշինյանի ախորժակին՝ Քոչարյանը նշել է՝ «գյուղատնտեսական ապրանքների լուրջ սպառող է», գյուղատնտեսությունից միայն այդքանն է հասկանում։
«Նա չի հասկանում, թե ինչ է գյուղատնտեսությունը, նա գյուղատնտեսական ապրանքների լուրջ սպառող է։
Ուտում է, ուտում, ուտում ... ես անունը դրել եմ «սեղանի կոմբայն»։ «Սեղանի կոմբայն», ե՞րբ ես կշտանալու»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է նաև՝ որ հարցում է «վարպետ» Փաշինյանը.
«Լավ խոզ է խանձում, դրա վարպետն է, անկասկած»։