00:00:00

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է Արցախի ղեկավարների և մյուս հայ գերիների գործերով լսումները

15:51, 03 հունիս 2026 Լեռնային Ղարաբաղ

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործերով վերաքննիչ լսումը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդություններ՝ կապված բողոքների պարզաբանման, վկաների հարցման և Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցչի մասնակցության հետ։ Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել մի շարք միջնորդությունների՝ նշելով, թե արդեն բավարար ապացույցներ են քննվել։

Քննությունից հետո դատարանը որոշել է միջնորդությունները մասնակիորեն բավարարել, իսկ վերաքննիչ քննությունը շարունակվելու է հունիսի 9-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր