Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։ Այս մասին այսօր Գեղարքունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական կողմի համար այս թեման այլևս լարվածության հարց չէ։ Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։ Սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են իրար խոցե՞լ սահմանազատման գործընթացով, թե՞ հարցերը լուծել այնպես, որ մեր և իրենց երեխաներն այլևս այդ թեմաները չունենան։
Մեր պարտքն է երեխաներին թողնել մի երկիր կադաստրի թղթով, որն արդեն իսկ կա։ Մնում է կադաստրի թղթում գծագրումները վերջնականացնել և այդ կադաստրի թղթով հաստատված պետությունը սերնդեսերունդ փոխանցել։ Լինելու է անվտանգություն, և Հայաստանի պաշտպանունակությունն անընդհատ բարձրանալու է»: