Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Նահապետյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել։
Հրամանագիրն այսօր մայիսի 25-ին ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր Անուշավան Աղաջանյանը:
«Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել նաև կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանը: