00:00:00

«Բանակի գլխին ձեր բերած աղետի ճչացող և տրփացող վկան Եռաբլուրն է, մատաղ արված 5 000 տղերքն են ձեր մեղադրյալները». Արմեն Աշոտյան

21:50, 28 մայիս 2026 Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՔՊ-ին է արձագանքել՝ գրելով.

«Սրբեր խաղացող» քպական լրբերը վայնասուն են գցել Սերժ Սարգսյանի այսօրվա դաժան, կոշտ և ճշմարիտ ուղերձից։

Բարոյականության մասին ներկա-թռած-բթված նիկոլական ոհմակի խոսույթը չափալախով կտրեմ։

Բանակը տոնածառի խաղալիք դարձրած և հրապարակ զարդարելու ֆունկցիայի վերածած սրիկաները վենետիկյան մարմնավաճառի կուրտուազությամբ բարբաջում են «բարոյականությունից»։

Յա, իրո՞ք։

Բանակի գլխին ձեր բերած աղետի ճչացող և տրփացող վկան Եռաբլուրն է։

Դավաճանության ապացույցը  Ադրբեջանին նվիրած կամ սարքած պատերազմում ոչնչացված մոտ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի զենքն է։

Ձեր կեղտոտ և դավաճանական խաղերի համար 5 000 մատաղ արված մեր տղերքը՝ ձեր մեղադրյալները։

Նիկոլ, Ռուբինյան, Զոլյան և ալիևյան այլ թերմացքներ, բա պատերազմին պայծառ երիտասարդների փոխարեն դուք խի՞ չեք զոհվել, այ մարդակերպ քաղաքական թափոններ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր