00:00:00

Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է. Գագիկ Ծառուկյան

17:59, 28 մայիս 2026 Քաղաքականություն

Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է։

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում կերտված հաղթանակները դարձան մեր պետականության վերածննդի հիմքը՝ ապացուցելով, որ հայ ժողովուրդը հաղթում է, երբ միավորված է հայրենիքի ու ազգային արժեքների շուրջ։

Այս կարևոր ու խորհրդանշական օրը ապարանցիների և բազմաթիվ քաղաքացիների հետ երթով բարձրացանք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր՝ խոնարհվելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առաջ։

Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն։

Հավատ, որ միասնական հայ ժողովուրդը դեռ շատ հաղթանակներ է կերտելու։

Շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր