00:00:00

«Այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի՝ ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին». Շարմազանով

17:40, 28 մայիս 2026 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է  ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փաստին.

«Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունեք ասելու՞։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։

Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞  ոչ։

Նման ուղերձ եթե արվեր այլ երկրների առաջնորդների կողմից ՝ ի պաշտպանություն, օրինակ, ընդդիմության, իրար հերթ չտալով կասեիք՝ սա ճնշում է ՀՀ քաղաքացու ազատ ընտրության վրա։

Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի՝ ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։

Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինու՞մ։

Թե՞ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»,- սոցցանցի իր էջում գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր