Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչը կհանգեցնի Հայաստանի լուծարմանը։ Այս մասին «Երևան Կենտրոն» ՔԿՀ–ից ուղղված իր նամակում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի’ հայրենակիցներ, քուրեր եւ եղբայրներ
Նիկոլ Փաշինյանը պարտավորվածություն ունի (հանուն սեփական կաշվի փրկության) իշխանությունը պահելուց հետո իրականացնել հետեւյալ ծրագրերը՝
– «Զանգեզուրի միջանցքի» հանձնում Ադրբեջանին,
– 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,
– Հայաստանի տարածքների հանձնում (Արծվաշենը հետ վերցնելու թեման բլեֆ է, ինչպես նաեւ բլեֆ է Հայաստանի մյուս օկուպացված տարածքները հետ բերելու խոստումը),
– Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի լիկվիդացում,
-ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական հեռացում,
– հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում՝ ուկրաինացման տարբերակով,
– հայ-իրանական հարաբերությունների փչացում,
– Հայաստանի դուրսբերում ԵԱՏՄ-ից, այսինքն՝ ՀՀ տնտեսության կոլապս,
– Մեծամորի ատոմակայանի փակում,
– Հայաստանի հանքաարդյունաբերության ոչնչացում,
-ՀՀ Սահմանադրության փոփոխություն եւ անկախության հռչակագրից փաստացի հրաժարում, Երրորդ Հանրապետության լուծարում,
– Հայոց ցեղասպանության ուրացում,
– Երկաթգծի հանձնում Թուրքիային։
Եթե կարճ, ապա Նիկոլն իրականացնելու է թուրք-ադրբեջանական օրակարգը, ինչը կհանգեցնի Հայաստանի լուծարմանը։
Հայաստանի քաղաքացի’, թույլ մի տուր այս հրեշավոր ծրագրերի իրականացումը։ Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն։
Միացի’ր, որ փոխենք»։