00:00:00

Սահմանապահ գյուղերում դպրոց փակելը գյուղերն ամբողջովին դատարկելու վեջին մեխն է. Լուիզա Սարգսյան

18:57, 27 մայիս 2026 Քաղաքականություն

Սահմանապահ գյուղերում դպրոց փակելը գյուղերն ամբողջովին դատարկելու վեջին մեխն է.

չկա գյուղ,չկա խնդիր։

Նիկոլ Փաշինյանի ինքնահակադարձումների ծավալը գերազանցում է Սովետական հանրագիտարանների ծավալին. ամենամեծ հարցերից մինչև միջանձնային հարցեր Փաշինյանը հակադարձում է ինքն իրեն:

Տավուշում մի գողտրիկ գյուղ կա` Բարեկամավանը:

2018 թվականի հունիսին , երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետի պաշտոնում, ԱԺ իմ Ելույթում արձանագրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի խնդիրները և ելույթս տեղ է գտնում նաև «Հայկական Ժամանակում», միգուցե նրա համար, որ նորընտիր վարչապետը գտնում էր , որ դրանք « նախկինների» օրոք առաջացած խնդիրներ են և իրենց կառավարությունը լուծումներ է տալու դրանց։ 

8 տարի է` «նախկինները »արդեն նախկին են, բայց սահմանամերձ գյուղերի վիճակը գնալով վատթարանում է։ 

Ինչպես և նախկինում ջուր չկա, գազ չկա, աշխատատեղ չկա , հիմա էլ դպրոց չի լինելու:

Բարեկամավանում ութ տարում գյուղի անտեսվածությունը հանգեցրել է նրան, որ համայնքն էլ ավելի դատարկվել է: Ես զրուցեցի տեղի բնակչի հետ, ում անունը չեմ հայտնի, որը տեղեկացրեց` դպրոցի չլինելը գյուղը ամբողջովին դատարկելու վերջին մեխն է: Արձանագրեց. «Գյուղում միայն գերեզմանատունը կմնա, երևի չեն քանդի»:

Փաստորեն, հեղափոխական իշխանությունը չեկավ, որ վերացնի Բարեկամավան գյուղի խնդիրները և առաջնորդվեց հայտնի խոսքով` չկա գյուղ, չկա խնդիր:

Գործող իշխանությունը գիտակցում է, որ դպրոցը գյուղի ծուխն է, համայնքին միավորող վայրը, երեխային գյուղին կապող հենքը:

Սահմանապահ բարեկամավանցիները մնացել են առանց բարեկամների։ Դիմացը ադրբեջանցին է, թիկունքում` անտարբերությունը, այլընտրանքն արտագաղթն է, և արձանագրումը` Հայաստանը կորցնում է ևս մեկ գյուղ:

Ահա թե ինչպես են դատարկվում Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որոնք դժվար թե պատահական մոտեցման հետևանք լինեն: 

Հունիսի 7-ին` N7-ին, որ մնաս քո տանը` ապահով ու բարգավաճ:

 

Հ.Գ. 2018թ ելույթս տես մեկնաբանությունում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր