Ռուսաստանը Հայաստանին տեղեկատվություն է փոխանցել ԵՄ-ին անդամակցության հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է փոխանցել էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը, որով տեղեկացվում է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը շարունակելու դեպքում ռուսական կողմը կկասեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասել է նա՝ РИА Новости-ի հետ զրույցում։
Ավելի վաղ ՀՀ ՏԿԵՆ-ից հայտնել էին, որ նամակ չեն ստացել: