00:00:00

Դուք հիմա միայն մի գործ ունեք անելու՝ մասնակցե՛ք ընտրության․ Մխիթարյան

13:37, 27 մայիս 2026 Քաղաքականություն

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է․

«Հարգելի, սիրելի, տո եթե դա ձեզ ինչ որ մի ձև կշոյի ԱՆԹԵՐԻ ընդդիմություն: Դուք հիմա ՄԻԱՅՆ մի գործ ունեք անելու:

Քարոզեք ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ!!! խնդրեք, համոզեք, երգեք, պարեք, արտասանեք, սալտո տվեք ԲԱՅՑ ԽՈՍԵՔ ՆԱԽԿԻՆԻՑ 250.000 ԱՎԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ԴՐՎԱԳ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Կարևորեք ՄԱՐԴԿԱՆՑ: Կարևորեք ԸՆՏՐՈՂԻՆ: Ձեր սիրուն շորերը ու ծրագրերը էլ ՈՉ ՄԻ ԴԵՐ ՉԵՆ ԽԱՂԱԼՈՒ վորջին օրերին:
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԱԽՊԵՐՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՔՈՒՅՐՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԸՆԿԵՐՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԶԱՎԱԿՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԾՆՈՂՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ՄԱՐԴ» ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր