00:00:00

Մեկ ամիսը շատ քիչ է գնահատական տալու համար. ՀՀ նախագահ (տեսանյութ)

17:50, 02 հունիս 2018

«Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Նա ձեռնպահ է մնացել գնահատել նոր կառավարության գործունեությունը՝ նշելով, որ դեռևս վաղ է այդ մասին խոսել: «Վաղ է ոչ թե նրանց գործունեության առումով, այլ որովհետև վարչապետը շատ երիտասարդ է որպես վարչապետ, բացի այդ՝ կառավարության անդամները ևս նոր են: Մեկ ամիսը շատ քիչ է գնահատական տալու համար: Վարչապետին և նախարարներին ժամանակ է անհրաժեշտ, բայց այն ինչ ես տեսնում եմ գործողությունների առումով՝ համապատասխանում է տրված խոստումներին: Հուսով եմ՝ նրանք կհաջողեն», - ընդգծել է նախագահը:   Մանրամասները՝ տեսանյութում:   https://www.youtube.com/watch?time_continue=1&v=fHHZJVJYPbM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր