00:00:00

Ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետի՝ ակցիա է մեկնարկել

17:10, 02 հունիս 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և  Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այս պահին քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Երեկվանից Մասիս քաղաքի բնակիչները  դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու նրա տեղակալին։ Այսօր առավոտյան 9:30-ից մի խումբ մասիսցիներ միացել են ակցիային՝ «Մասիսը պահանջում է քաղաքապետին», «Մենք մեր քաղաքապետի կողքին են», «Ազատություն Դավիթին» և այլ գրություններով: Դավիթ Համբարձումյանի կինը ասել է, որ ինքը վստահ է, որ իր ամուսինը ոչ մի առնչություն չունի զանգվածային անկարգությունների հետ: Ավելի վաղ, Աժ մի քանի պատգամավորներ դիմել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և իրենց երաշխավորագրերն են ներկայացրել՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը քիչ առաջ ասաց,  որ Համբարձումյանի և Ս. Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու պայմանով, իսկ 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը ձերբակալվել է: Դատական դռնփակ նիստը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր