00:00:00

Իրանի քաղաքացին Արաքսի վրա գտնվող կամրջով հատել է Արցախի սահմանը

15:23, 02 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Գլխավոր դատախազությունից հունիսի 1-ին ստացվել են նյութեր ոստիկանության Հադրութի շրջանային բաժին  այն մասին, որ 2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում ԻԻՀ Համադան քաղաքի բնակիչ 30-ամյա Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը: Արցախի ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել  Արցախի Հանրապետության ԱԱԾ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր