00:00:00

Արայիկ Հարությունյանը Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ է արել համագործակցել իրավապահների հետ

15:00, 02 հունիս 2018

Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին, հարուցված քրեական գործին։ «Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ Կարեն Ավագյանի դիմումով: +326 000 000 միլիոն դրամ: Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ», - գրել է ԿԳ նախարարը: Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում  ստացվել  է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր