Ադրբեջանցի զինծառայողներ Հուսեյնով Մագոմեդ Ալիբաբա օղլուն և Գաֆլանով Քամիլ Ջամիլ օղլուն օկուպացված Քարվաճառի շրջանում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվել են ականի պայթելու հետևանքով:
Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ վիրավորված զինծառայողները տարհանվել են մոտակա բուժկետ, նրանց վիճակը կայուն է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: