00:00:00

Կառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ․ Սամվել Կարապետյան

23:42, 29 ապրիլ 2026 Քաղաքականություն

 

 

Առաջին հերթին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, և կառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գա, կձևավորի կառավարություն, կկարողանա օգտագործել պետական լծակները՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար»։

Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանին ու իրեն ապօրինաբար են կալանավորել՝ Վարդանյանին՝ Ադրբեջանում, իրեն՝ Հայաստանում, բայց շուտով արդարությունը վերականգնվելու է։

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի մասինԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի մասին նա ասել է. «Ձևավորելով կառավարություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Վստահ եմ՝ դա կարող է անել միայն մեր ուժը՝ օգտագործելով իր միջազգային լուրջ հնարավորությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր