Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ իրենք իշխանության են գալիս` հայ ժողովրդին բարեկեցիկ ապագա պարգևելու համար։
«Իշխանության են գալիս արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։
Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին՝ ի տարբերություն ներկա իշխանությունների, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպանները»,- ասել է Սամվել Կարապետյանը։