Մայիսի 5-6-ը Երևանում անցկացնելու ենք «Երևանյան երկխոսության» երրորդ համաժողովը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Զրույցը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
«Իսկապե՞ս, նաև «Երևանյան երկխոսությունն» եք ծրագրել:
- Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով,
- Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողով,
- Ֆրանսիայի նախագահի պետական այց,
- «Երևանյան երկխոսություն»…»,- ասել է նա: