Այսօր Աղվերանում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումից զատ, տեղի է ունեցել նաև քննարկում հայ և ադրբեջանցի գործարարների միջև։ Այդ մասին տեղեկանում ենք քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։
Մասնավորապես, նշվում է, թե գործարարները քննարկում են ծավալել առևտրատնտեսական համագործակցության զարգացման շուրջ։
«Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։
Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից: