00:00:00

Հանրային հեռուստաընկերությունը դարձել է բութ գործիք օրվա ապազգային իշխանությունների ձեռքին. Տեր Երվանդ

17:36, 29 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ինչո՞ւ չլուսաբանվեց ապրիլի 24-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, 

ինչո՞ւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից հանվեց Վեհափառ Հայրապետի այցի մասին լրատվությունը, գրել է Տեր Երվանդ քահանա Երանյանը։

 

«Սա անհարգալից վերաբերմունք է աշխարհասփյուռ հայերի և դարավոր հոգևոր այն կառուցի հանդեպ, որը եղել ու մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։ 

 

Հանրային հեռուստաընկերությունը, որը կոչված է արժեքահենք հասարակություն եւ ճաշակ ձևավորել, դարձել է բութ գործիք օրվա ապազգային իշխանությունների ձեռքին՝ սպասարկելով նրանց մանր ու ճղճիմ օրակարգը։

 

Քաղաքական պատվեր կատարող հարճերը կգան ու կանցնեն, իսկ Եկեղեցին իր ազգաշահ ու լուսավոր առաքելությամբ անսասան է ու հավերժ»,-գրել է Տեր Երվանդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր