00:00:00

Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը

16:39, 29 ապրիլ 2026 Քաղաքականություն

Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը 19-րդ դարում արգելեց Օսմանյան կայսրությունում հիշատակել Արարատ լեռը, որովհետև Արարատը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից էր: Հիշեցնեմ, որ Արարատ լեռն այդ ժամանակ Թուրքիայի կազմում չէր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«21-րդ դարում Հայաստանի «ինքնիշխան» ժեխապետը արգելեց Հայաստանում հիշատակել Արարատ լեռը, որը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից է: Հիշեցնեմ, որ Արարատ լեռը ՀՀ կազմում չէ:

Այսպիսով, պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Արյունոտ սուլթան Համիդը և Ժեխապետ Նիկոլը:

Սրանց միավորում է երկու բան.

երկուսի երակներում էլ մասամբ հայի արյուն է հոսել:

երկուսն էլ ատել են հայերին, ատել են հայերի ինքնությունը, պատմությունը, սիմվոլիզմը, սպանել ու գաղթական են դարձրել հազարավոր հայերի»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր