«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդները հարցեր են ուղղել Սամվել Կարապետյանին:
Հարցին, թե ինչպես կարող են երիտասարդները դառնալ իրական փոփոխությունների նախաձեռնողներ, ոչ միայն դիտորդներ՝ Կարապետյանը պատասխանել է, որ Կառավարություն ձևավորելուց հետո թե պետական մակարդակով, թե մասնավորների միջոցով պետք է ամեն ինչ անեն, որ երիտասարդները ստանան լավ կրթություն, ունենան արժանապատիվ աշխատանք, աշխատավարձ ու ապագա Հայաստանում:
«Իհարկե, եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, ովքեր ցանկություն կունենան աշխարհը շուռ տալու, ամեն ինչով կաջակցենք: Տարիներ շարունակ մենք աջակցել ենք հայ ուսանողներին ու հարյուրավոր երիտասարդների, ովքեր կրթություն են ստացել արտասահմանում, ինչի կարիք ունեցել են, ապահովել ենք»,- նշել է նա: