Հայաստանում աղքատության չափազանց բարձր մակարդակը ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պայմանավորում է իշխանավորների հոգևոր ու բարոյական աղքատությամբ, ինչպես նաև գիտելիքների աղքատությամբ։
Հարցին՝ իր կարծիքով Հայաստանն ինչու՞ է այսքան աղքատ, Սամվել Կարապետյանը, մասնավորապես, պատասխանել է.
«Որովհետև իշխանավորների գլխի մեջ տոտալ աղքատություն է, որովհետև այս իշխանությունները չեն կարողանում ընդունել նորմալ ապրող մարդկանց, նրանք կարողանում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10 000 դրամ թոշակ բարձրացնելով՝ թելադրեն իրենց ոչ հայրենանվեր խոսույթը»։