00:00:00

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը

20:11, 28 ապրիլ 2026 Քաղաքականություն

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը:

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը»։

Գրոնոն հավելել է, որ «ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլին»։

Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր