00:00:00

Ով կլինի Համայն Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարքը. Սուրբ սինոդի առաջադրած երեք թեկնածուներից մեկն ամենաշատ ձայներն է ստացել

19:27, 28 ապրիլ 2026 Քաղաքականություն

Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդը պատրիարքական գահի երեք թեկնածուների է առաջադրել՝ միտրոպոլիտներ Շիոյին, Իոբային և Գրիգոլին։

 

Այս երեք թեկնածուներից մեկը շուտով՝ ընդլայնված եկեղեցական ժողովի ժամանակ, կընտրվի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք։

 

Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) Սուրբ սինոդի անդամներից 20 ձայն է ստացել, մյուս երկու թեկնածուները՝ յոթական ձայն։

 

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը, ըստ նախապես հայտարարված պայմանների, պետք է վրացական ծագում ունենա, լինի Վրաց Ուղղափառ Եկեղեցու քահանայապետ, ունենա աստվածաբանական կրթություն և եկեղեցական կառավարման բավարար փորձ, լինի ոչ պակաս, քան քառասուն տարեկան և ոչ ավելի, քան յոթանասուն տարեկան ։

 

Հիշեցնենք՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մարտի 17-ին մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր