00:00:00

ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները

12:57, 28 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ, որոնք միությունը հրապարակում է նոր կարծիքներ, առաջարկներ ստանալու ակնկալիքով: 

 

Նշվել է, որ լրամշակված տարբերակն այնուհետ ուղարկվելու է առաջիկա համապետական ընտրություններին մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերին: 

 

«Արդյունքներն ամբողջացնելով, ինչպես նաև վերագնահատելով մեր Հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ հստակ դիրքորոշում կձևավորենք քաղաքական ուժերի նկատմամբ:

 

 

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր (ԱԱԾ զարգացման վերաբերյալ) 

 

1. Համակարգն ապաքաղաքականացվելու է, օրենսդրորեն պատասխանատվություն է սահմանվելու ԱԱԾ-ն քաղաքական կամ անձնական այլ բնույթի գործընթացներում ներգրավելու համար: ԱԱԾ-ում ծառայության չափանիշները լինելու են հայրենասիրությունը և պրոֆեսիոնալիզմը, սահմանվելու է հասարակության վստահության բարձր նիշ։ 

 

2. ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ, նա չի կարող պաշտոնից կամայական որոշմամբ ազատվել, երկրի ղեկավարը նման որոշում կայացնելու դեպքում հաշվետու է լինելու ՀՀ Ազգային ժողովին։ 

 

3. Օրենսդրորերն հստակեցվելու է երկրի քաղաքական ղեկավարի իրավասության շրջանակներն ԱԱԾ գործունեությանը միջամտելու, կառույցին հանձնարարականներ տալու, հատկապես օպերատիվ աղբյուրների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու առումով, բացառվելու է գործակալական ցանցի նկատմամբ ցանկացած կամայական վերաբերմունք, նման բնույթի տեղեկությունները չեն գաղտնազերծվելու և չեն հրապարակվելու։ 

 

4. ԱԱԾ գործող աշխատակիցները ստանալու են դատա-դատախազական համակարգին հավասարազոր աշխատավարձ, ունենալու են բնակարանի, հանգստի, իրենց և իրենց ընտանիքի անդամների ուսման, առողջապահական, գույքահարկից և հնարավոր այլ պետական վճարներից ազատման, ցածր տոկոսադրույքով վարկավորման և այլ ուղղություններով հստակ սոցիալական երաշխիքներ։ 

 

5. ԱԱԾ համակարգում վերականգնվելու է քննչական մարմինը, մասնագիտական շրջանակներում քննարկվելու է հետախուզությունը և պետական պահպանության ծառայությունը ևս վերականգնելու նպատակահարմարությունը։ 

 

6. Օպերատիվ-տեխնիկական, որոնողական, բարձր տեխնոլոգիաների հետ կապ ունեցող ստորաբաժանումներն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ բարձրակարգ աշխատակիցները ստանալու են IT ոլորտի մասնագետներին հավասարազոր աշխատավարձ։ 

 

7. Երկրի տնտեսության ազատականացման, ինչպես նաև մյուս իրավապահ մարմինների հետ նույն գործառույթը չկրկնելու նպատակով ԱԱԾ-ից հանվելու է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ֆունկիցան, փոխարենն ուժեղացվելու է պետական բոլոր օղակների, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ հսկողությունը, թմրամիջոցների, զենքի մաքսանենգության, փողերի լվացման, ստվերային կրիպտո գործարքների դեմ պայքարը: 

 

8. Բարձրացվելու է ԱԱԾ կրթական հաստատության կարգավիճակը, ներդրվելու են ժամանակակից կրթական ծրագրեր, ապահովվելու է բարձրակարգ նյութատեխնիկական բազա, սարքեր-սարքավորումներ։ 

9. Ստեղծվելու են սուբյեկտիվ պատճառներով ԱԱԾ-ից հեռացած, հեռացված աշխատակիցներին համակարգ վերադարձնելու պայմաններ, կադրային անարդար որոշումներ այլևս չեն լինելու, ներդրվելու է մեխանիզմ գործող աշխատակիցների օրինական շահերը կամայականությունից պաշտպանելու համար։ 

 

10. ԱԱԾ պահետազորում գտնվող աշխատակիցները լինելու են պետության հովանու ներքո, նրանց ներուժն օգտագործվելու է պետական և մասնավոր ոլորտներում։ 

 

11. Ավանդույթի ուժով Դեկետեմբերի 20-ը վերականգնվելու է որպես ԱԱԾ աշխատակցի օր»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր