Ապրիլի 27-ին ԵԱՏՀ շտաբում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։
Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարին, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
ԵԱՏՀ խորհուրդը քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների, տնտեսության և ֆինանսական քաղաքականության, տեխնիկական կարգավորման, մաքսային համագործակցության, առևտրի և թվայնացման ոլորտներում։