00:00:00

Վարչապետի կինը չէ, սակայն օգտվում է ՊՊԾ-ից, կառավարական ամառանոցից, թանկարժեք իրերից․ բոլոր արտոնություններից

17:53, 27 ապրիլ 2026 Քաղաքականություն

Աննա Հակոբյանը՝ ամունսալուծության մասին պատմող տեսանյութում հայտարարել էր, թե բաժանվում է եւ հրաժարվում վարչապետի տիկնոջը հասանելի բոլոր արտոնություններից, այդ թվում՝ պետական պահպանությունից։ Սակայն փաստերը այլ բան են ցույց տալիս։

Չլինելով պետական պահպանության ենթակա անձ՝ նա շարունակում է օգտվել ժողովրդի հարկերով պահվող ՊՊԾ-ի անվտանգությունից։ Ավելին՝ այդ ծառայությունը ոչ միայն ապահովում է նրա անվտանգությունը, այլ նաև վերահսկում է նրա կազմակերպած մամուլի ասուլիսները։ Այսօրվա ասուլիսին ՊՊԾ աշխատակիցները մետաղորսիչ սարքերով ստուգում էին ներս մտնող լրագրողներին։

Ազնիվ կլիներ, եթե Աննա Հակոբյանը մի նոր տեսանյութ հրապարակեր, որտեղ կպատմեր, թե ինչ լավ է վարչապետի կին լինելը, կառավարական ամառանոցի բարիքներից օգտվելը, պետական պահպանություն ունենալը, վարչապետի տիկնոջ կարգավիճակից օգտվելով՝ թանկարժեք զարդեր կրելն ու ճոխ հագնվելը։ Այլապես ստացվում է, որ Աննա Հակոբյանը խաղում է հանրության զգացմունքների հետ՝ փորձելով ստեղծել «անտուն ու դժբախտ կնոջ» կերպար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր