00:00:00

Որոշել եմ միանալ «Միասնության թևեր» կուսակցությանը. Կապանի ղեկավարի առաջին տեղակալ

17:25, 27 ապրիլ 2026 Քաղաքականություն

Այսօր մենք կանգնած ենք կարևոր ընտրության առաջ, ժամանակն է գործելու միասնական՝ հանուն մեր հայրենիքի անվտանգության և մեր երեխաների երաշխավորված ապագայի, ասել է Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։

 

«Սիրելի՛ կապանցիներ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության իմ գործընկերների հետ որոշում եմ կայացրել միանալ Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությանը և առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու։

 

Իմ առաջադրումը հստակ նպատակ ունի՝ ԱԺ-ում բարձրաձայնել և պաշտպանել մեր հայրենակիցների, սյունեցիների և կապանցիների շահերը, մասնակցել մեր պետության համար կարևոր որոշումների կայացմանը, նպաստել անվտանգ և արդար Հայաստանի կառուցմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր