00:00:00

Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան

23:03, 25 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԲՀԿ անդամ, քաղաքագետ Արման Աբովյանը գրում է․ «Անսահման ցինիզմն ու ստորությունը միշտ եղել են թուրքերի հիմնական վերաբերմունքը հայերի նկատմամբ։

Ահա օրինակ՝ Հայոց ցեղասպանության օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական էջում գրում է․ «Հարգանքով հիշում ենք 1915 թվականին հայերի կողմից սպանված թուրքերին»։

Այսինքն՝ հավաքական թուրք մարդասպանը և վայրագը պարզապես ծաղրում է մեզ՝ մեր իսկ մեկ ու կես միլլիոն զոհերի հաշվին։

Եվ այս ամենից հետո Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը «դատապարտում է» հայերի կողմից թուրքական «դրոշի» այրումը։

Մի հատ էլ թուրքերեն ներողություն խնդրեք մեզ սպանողներից։

Հիմա ինքներդ պատասխանեք հարցին՝ ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր