00:00:00

Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան

17:20, 25 ապրիլ 2026 Քաղաքականություն

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ընդգծում է՝ հայ ժողովրդի ինքնությունը կառուցված է հիշողության, արժանապատվության և արդարության պահանջի վրա, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել։

 

«Երեկ Հայաստանում և ամբողջ աշխարհով սփռված հայերը հիշում էին Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը։ Եվ դեռ երեք տարի էլ չի անցել Արցախի հայաթափումից՝ մեր ժամանակների հերթական ցեղասպանությունից։

 

Իսկ այսօրն արդեն իրականությունից փախչելու փորձ է՝ ցավը ծածկելու, հիշողությունը թուլացնելու, պատասխանատվությունից խուսափելու, դավաճանությունն արդարացնելու…

 

Հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել։ Նրա ինքնությունը կառուցված է հիշողության, արժանապատվության և արդարության պահանջի վրա։

 

Եվ հարց է առաջանում՝ սա ո՞ւմ օրն է, ո՞ւմ «քաղաքացին» է նշվում ու նշում։

 

Աստված իմաստություն տա մեզ բոլորիս՝ տարբերելու ճշմարիտը կեղծից և չկորցնելու մեր ազգային արժանապատվությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր