00:00:00

Հայաստանի 104 քաղաքացի վրացական անձնագիր է ստացել, 37 հայաստանցի էլ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից

00:00, 25 ապրիլ 2026 Քաղաքականություն

 

 

2025 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2 333 մարդ, ինչը 35%-ով կամ 1 254-ով պակաս է, քան 2024 թվականին։ Դրա մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության տվյալներում, հայտնում է «Новости-Грузия»-ն։

Վրաստանի քաղաքացիություն ստացածների թվում ամենաշատը Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունեցողներն են եղել՝ 1 393 մարդ։

Հաջորդիվ գալիս են Գերմանիան (296), Ուկրաինան (114) և Հայաստանը (104)։

Ինչ վերաբերում է քաղաքացիության դադարեցմանը, 2025 թվականին Վրաստանի քաղաքացիությունը կորցրել է 1 426 մարդ, ինչը 166-ով պակաս է (մինուս 10%), քան նախորդ տարի։ Հիմնական իրավական հիմքը շարունակում է մնալ այլ երկրի քաղաքացիություն ստանալը։

Ամենահաճախը Վրաստանի քաղաքացիությունից դուրս եկողները դարձել են Ռուսաստանի հպատակներ՝ 639 մարդ։ Հաջորդիվ գալիս են Հունաստանը (203), Թուրքիան (121) և Իսրայելը (81)։ Ցանկում են նաև Ուկրաինան (41), ԱՄՆ-ը (39), Հայաստանը (37), Գերմանիան (28), Մեծ Բրիտանիան (11) և Ադրբեջանը (10)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր