00:00:00

Կատարվածից դասեր է պետք քաղել, թույլ չտալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման. ԱԱԾ պահեստազորի սպաներ

17:35, 24 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ.

«Այսօր Հայաստանում և Սփյուռքում ոգեկոչվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի դիպուկ բանաձևմամբ ապրիլի 24-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, ազգի հայրենակորույս, տարագիր զավակների հիշողությունը։

Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել, անվտանգային համակարգը, պետությունն ուժեղացնել, չպետք է թույլ տալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման:

Մեր միասնականությունն է գրավականն ազգային առաջընթացի, խաղաղ ու անվտանգ կյանքի...»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր