00:00:00

Եթե Փաշինյանը ընտրվեց՝ մեծ պատերազմ է լինելու․ ՀԱՐՑՈՒՄ

18:06, 16 ապրիլ 2026 Քաղաքականություն

Շուրջ 8 տարի ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կառավարմանժամանակահատվածում Հայաստանը ունեցավ մարդկային եւ տարածքային անգնահատելի կորուստներ։ Նա միակ ղեկավարն է ում կառավարման 8 տարիների ընթացքում տեղի է ունեցել 1 լայնածավալ պատերազմ (2020) և առնվազն 3–4 խոշոր ռազմական էսկալացիա։

 

2020 թ. Հուլիս, Տավուշյան բախումներԱրցախյան երկրորդ պատերազմ (44-օրյա պատերազմ)

2021–2022 սահմանային ներխուժումներ և բախումներ. Ադրբեջանի զորքերը մտան Հայաստանի տարածք (Սյունիք, Գեղարքունիք), շարունակական ռազմական լարվածություն

2022 թ. սեպտեմբեր, լայնածավալ հարձակում ՀՀ տարածքի վրա. Ադրբեջանը հարվածեց Ջերմուկի,Գորիսի, Կապանի ուղղություններով

2023 թ. սեպտեմբեր, ռազմական գործողություն Արցախում. Ադրբեջանը ռազմական գործողությամբ ամբողջությամբ վերցրեց Արցախը, Արցախի բնակչության զանգվածային տեղահանություն։ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

 

Այժմ, երբ մոտ է խորհրդարանական ընտրությունները, մենք հարցում ենք իրականացրել՝ պարզելու համար, թե ի՞նչ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության հետ, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ։

 

Հարցվածների հիմնական մասը, ովքեր պատրաստակամություն են հայտնել արտահայտել իրենց կարծիքը, նշում են, որ մեծ պատերազմ է լինելու, եթե Փաշինյանը մնա վարչապետ։

 

Մանրամասները՝ «Իշխանություն» լրատվականի տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր