00:00:00

Անսահման պոպուլիզմ և սուտ, այստեղ Դուք անգերազանցելի եք. Լիլիթ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանին

17:31, 16 ապրիլ 2026 Քաղաքականություն

Հայաստանը վաղուց ձեր ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է. ԱԺ ամբիոնեից դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։

«Անցնող տարիների ձեր դիվանագիտական ձախողումները, անձնական վախերն ու պատկերացումները Հայաստանի պարտությունը դարձրել են անշրջելի, խորացրել երկրի անկումը։

Իշխանության եկաք համազգային էյֆորիայի մթնոլորտում, իսկ այսօր ատելություն ու վրեժ եք ցանում․ քաղաքական բանտարկյալներ, հալածվող եկեղեցի, միջազգային նվաստացում, հուսալքված հասարակություն, լրագրողների ահաբեկում։

Նաև անսահման պոպուլիզմ և սուտ, որտեղ անգերազանցելի եք։ Վերջերս էլ հայտարարեցիք, թե աղետաբեր պատերազմ կլինի, եթե սահմանադրական մեծամասնություն չունենաք։ Ալիևը ձեզ է շանտաժի ենթարկում, դուք՝ հայ ժողովրդին»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Պետության մասին Փաշինյանի պատկերացումները, ըստ պատգամավորի, հակաօրինական են և անառողջ։

Գալստյանը նաև անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ երկրում առկա են քաղաքական հետապնդումներ և պետական ինստիտուտների արժեզրկում։

«Հանձնվել և տալ, սա է Ձեր անվտանգային կոնցեպտը։ Սա անուն ունի՝ փուլային կապիտուլյացիա։ Իսկ անվտանգության Ձեր միակ բարձիկն ու երաշխիքը Ձեր օձիքին հանգրվանած ՀՀ թիթեղե մակետն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր