00:00:00

Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան

14:35, 15 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Սամվել Կարապետյանը՝ որպես զտարյուն հայ, որպես մեծանուն լոռեցի Հայաստանի Հանրապետությանը ծառայելը համարում է գերակա շահ և շարունակում է փոփոխությունների այն ընթացքը, որ բերելու է նա »,-Հակակոռուպցիան դատարանի բակում հավաքի ընթացքում հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը։

Նա հավաքվածներին տեղեկացրեց, ընթացող դատական նիստում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մեկնարկել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց։

«Ինչքան էլ մեր մրցակիցը, օպենենտը բացասական առումով հանճարեղ է, բայց ժողովուրդ ջան, ինչքան ազդեցությունը մեծանա, այնքան զսպանակի նման մեծանալու է հակազդեցությունը։ Դրա առհավատչյան այս հոծ բազմություն է, որն առանց կոչի, հրահանգի ամեն անգամ հավաքվում է աջակցելու Սամվել Կարապետյանին»,-ասաց Ասլանյանը՝ նշելով, որ այս ընթացքն ու փոփոխություններն անկասելի են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր