00:00:00

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան

09:53, 15 ապրիլ 2026 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանության ապօրինի գործողությունները, կիրառվող անհամաչափ միջոցառումները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում։

Մի օր կսադրեն և, ըստ ցանկության, մարդկանց կձերբակալեն, ըստ իրավիճակի՝ քաղաքական մրցակիցներին կմեկուսացնեն, իսկ օրենքն էլ՝ յուրովի մեկնաբանությամբ, կկիրառեն։

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն։

Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր