Չեխական CNN Prima News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «երկարաժամկետ և անդառնալի խաղաղության գրավական է անվանել»։
Հարցազրույցի ընթացքում Ամիրբեկովը պատասխանել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին։
Նա խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների և կայուն խաղաղություն ապահովելու համար ձեռնարկվող քայլերի մասին։
«Ըստ նրա՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում, կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և, հետևաբար, տարածաշրջանում երկարաժամկետ և անդառնալի խաղաղության ապահովման գործում»,- հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։