Փարիզում մեկնարկած աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովին, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը.
«Համաժողովի հարգարժան մասնակիցներ, համայն հայության հոգևոր կենտրոն, Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր և դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր համազգային առաջնահերթությունները, հրաշավորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև, խորը մտահոգության առիթ բերում մեր ազգային կյանքում պառակտվածությունը, ատելության սերմանումը, ազգային կառույցների թիրախավորումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խաթարված վիճակը։ Եկեղեցու հայկական բոլոր կազմակերպությունների նպատակը նույն է՝ համախմբել ազգային ներուժը, անվտանգ և ապահով դարձնել համայն հայության հայրենիքը, բարվոգել Հայաստան-սփյուռք գործակցությունը, անխաթար պահպանել ազգային ինքնությունը։ Համաժողովին մասնակից ամադական կազմակերպությունները, ազգային միություններն ու գործիչները, որոնք ներկայացնում են հայության տարբեր հատվածներ, մեր Սուրբ եկեղեցու օրհնության ներքո անժխտելի ներդրում են ունեցել հայոց անկախ պետականության վերականգնման և սփյուռքի կենսունակության պահպանման նվիրական գործում։ Համբեկանելի ճշմարտություն է, որ հայության և հայկականության հարատևության երաշխիքը, լեզուն, հավատքը ազգային դպրոցն է, հայրենի, անկախ ու ինքնիշխան պետությունը, որը հատուկ հոգածություն և ուշադրության ներքո պիտի գտնվեն նաև սփյուռքի և սփյուռքի առաջնային կարիքները։ Եվ հետևաբար, հայոց պետության պահպանությունն ու զորացումը այսօր էլ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առաջնային հանձնառությունն է։ Հարկ է հոգ տանել նաև, որ յուրաքանչյուր հայ չտրվելով օտար գաղափարների և ազդեցությունների, շարունակի իր ողջ էությամբ և հոգով դավանած արժեքներով կախված մնալ իր ազգային և հայրենիքին և իր կարողություններն ու շնորհները իսպաս լինի մեր ժողովրդի և հարազատ երկրի առաջընթացին։ Պատմական տարբեր հանգամանքների բերումով աշխարհի տարբեր երկրներում ձևավորված սփյուռքի համայնքների կազմակերպությունները պետք է միասնական ուժ և զորություն վերածենք հանուն ազգի և հայրենիքի շահերի պաշտպանության։ Իրավի, տկար կլինի հայրենիքը առանց սփյուռքի զորակցության և նվիրումը: Թույլ ու խոցելի կլինի սփյուռքը առանց հզոր և պայծառ հայոց պետության։ Միայն Հայաստան- Սփյուռք փոխադարձ աջակցությամբ է հնարավոր հաստատուն ու բարոր պահել մեր ժողովրդի կյանքը, հիմնված նախնյա սրբազան ժառանգության և միևնույն արժեհամակարգի վրա։ Այս առումով, սիրելիներ, կարևոր առաքելություն ունեն Հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցին, ազգային մեր կառույցներն ու հաստատությունները, որպեսզի երբեք չտկարանա ու չխամրի աշխարհասփյուռ հայոց ազգային հոգևոր ինքնությունը և անսասան մնա հայոց պետությունը։ Անհրաժեշտ է վերաիմաստավորել ազգային կյանքի մերօրյա ընթացքները և համախոհության մեջ գործուն միջոցներ ձեռնարկել կասեցնելու հայրենավնաս ազգակործան երևույթները։ Այսպիսի համաժողովներն ու խորհրդակցությունները կարևոր քայլ են վերոհիշյալ հիմնախորհուրդում խնդիրների հաղթահարման և լուծման ճանապարհին։ Զատկական այս օրերին Հայրապետիս աղոթքն է, որ բարձրյալ Աստված իմաստություն շնորհի պետությունների ղեկավարներին, խաղաղությունը վերահաստատելու աշխարհում և մարդկության կյանքում։ Թող փրկիչ մեր Տերը ապահով և անվտանգ պահպանի հայրենի մեր երկիրը, իր սուրբ հարության լույսով պայծառացնի համայն մեր ժողովրդին, անշեղորեն ընթանալու (04:30) Աստվածահաճո, բարեբեր օրերով և թերունավանդ հավատով կերտելու հայոց նորոգյալ կյանքն ու լուսավոր գալիքը։ Մեր գնահատանքն ենք բերում համաժողովի աշխատանքների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավոր ընթացք։ Օրհնությամբ Գարեգին Երկրորդ կաթողիկոս ամենայն հայոց»։